«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ

Մանրամասներ

Նախօրեին Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը պարզել է, որ կորցրել է պայուսակը: Օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն ուղևորի պայուսակը հայտնաբերելուց հետո, որտեղ եղել են գումար, ոսկյա իրեր, հեռախոս և այլ իրեր, ըստ ընթացակարգի, հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:

Ուղևորն իր շնորհակալությունն է հայտնել Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին՝ կորցրած պայուսակն ամբողջ պարունակությամբ հայտնաբերելու համար:
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ