Գիշերն անհանգիստ է եղել Արարատի Պարույր Սևակ համայնքում: Այս մասին ArmDaily.am-ին տեղեկացրեց համայնքի բնակիչներից մեկն, ով չցանկացավ հանրայնացնել իր անունը:
Նա նշեց, որ գիշերը, երբ հայկական ՀՕՊ ուժերը թշնամու ԱԹՍ են ոչնչացրել, պայթյունի ձայնը անհանգստություն է առաջացրել գյուղում: Այս պահին իրավիճակը հանգիստ է, գյուղում խուճապային տրամադրություններ չկան, բայց խոսակցություններ են պտտվում, որ սա կարող է ադրբեջանբցիների կողմից Տիգրանաշենը վերցնելու փորձերի նախանշանները լինեն:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գյուղում, չնայած քննարկում են Տիգրանաշենը ադրբեջանցիներին հանձնելու մասին խոսակցությունները, սակայն գյուղացիները չեն պատրաստվում լքել իրենց բնակավայրը՝ նույնիսկ պատերազմ սկսելու դեպքում: Բնակավայրի ուղությամբ տղակայված դիրքերում հանգիստ է, ադրբեջանցիների կողմից վտանգավոր որևէ շարժ չեն նկատում:
0Comments