«Անվտանգային մոբիլիզացիա». Ի՞նչ են անում, երբ Փաշինյանը հաց է ուտում

Իրավիճակ

ա

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանի մոտ գնալով խորանում են վախերը, անհանգստություններն ու ծայրահեղացված կասկածամտությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նա ավելի ու ավելի մեծ պահանջներ է դնում իր անվտանգության ապահովման համար:

Մասնավորաբար, օրերս նա եղել է Իջևանում և մասնակցել հացկերույթի: Համացանցում կան տեսանյութեր, թե ինչպես են նրա ավտոշարասյան համար կանգնեցնում բազմաթիվ ավտոմեքենաների երթն ու խոչընդոտներ ստեղծում մարդկանց համար: Սակայն «հատուկ» միջոցառումներ իրականացվում են ոչ միայն երթևեկի ժամանակ:

«Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանի անվտանգ հացկերույթն ապահովելու համար մոբիլիզացրել են մարզի ուժային կառույցների ողջ արսենալը: Տավուշի մարզի տարբեր վարչական շրջաններից համապատասխան ուժեր են կենտրոնացրել նաև անտառներում: Նախընտրական ողջ շրջանում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանին ուղեկցում են ուժայինների հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ներկայացուցիչներ: Ստացվում է, որ նույնիսկ սովորական հացկերույթի դեպքում է իրականացվում «անվտանգային մոբիլիզացիա»: Փաստորեն, շատ հետաքրքիր «ապագայի» մասին էր խոսում իշխող քաղաքական ուժը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում