ԿԱՐԵՎՈՐ. «Հողերը հանձնելու» նոր փաստաթուղթը ստորագրվելու է այսօր՝ ժամը 16։00-ին․ Ադրբեջանցի օգտատեր

Մանրամասներ

ա

Ադրբեջանցի օգտատեր Էլչին Էֆենդին իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որով «ավետում  է» մեզ, որ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կառավարության հայտարարած եռակողմ փաստաթղթի ստորագրումը տեղի է ունենալու հենց այսօր՝ ժամը 16։00-ին։ Իսկ ժամը 17։00-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ եթեր է մտնելու Նիազմի Գյանջավի միջազգային կենտրոնից, որը հեռարձակվելու է «Ֆեյսբուքով» և «Յութուբով»։

Նա այս գրառումն արդեն ակտիվորեն տարածվում է հայկական մեդիադաշտում, ֆեյսբուքյան օգտատերերն այն տեղադրում են իրենց էջերում՝ նշելով, որ Փաշինյանի հայտարարած փաստաթղթի ստորագրումը, փաստորեն, այսքան արագ տեմպերով է տեղի ուեննում։ Փաստորեն, այն բնավ էլ աշխատանքային պրոցեսում գտնվող փաստաթուղթ չէ, ինչպես առավոտյան հավաստիացնում էր Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը։

ա
Իսկ դա նշանակում է, որ Միքայել Մինասյանը ճիշտ էր այդ փաստաթղթի հարցում, որ իսկապես նոր փաստաթուղթ է ստորագրվում, որով, ըստ Մինասյանի, պետք է նոր տարածքներ հանձնվեն թշնամուն, այս անգամ՝ Տավուշից ու Արարատի մարզից մի քանի գյուղ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի այն չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից ժամեր առաջ դարձյալ Միքայել Մինասյանը գաղտնազերծեց ժողվորդի թիկունքում ստորագրվող այդ հողերը հանձնելու փաստաթուղթը, որը ժամեր, ավելի շուտ՝ րոպեներ անց ընդամենը հաստատվեց հենց Փաշինյանի կողմից։

Այսօրդ դարձյալ պատմությունը կրկնվում է։

Աղբյուրը՝ hraparak.am