Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել.
«Երբ Վիեննայից Երևան ժամանող ինքնաթիռում գործընկերս նաև բժիշկ է»։
Գրառումից պարզ է դառնում, որ ինքնաթիռում ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ևս այդ ինքնաթիռում է եղել, առաջին օգնություն է ցուցաբերել ուղևորին։
0Comments