Ոչ մի ճնշում մեր վրա չի աշխատելու, ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, որևէ ձևով չենք պաշտպանելու որևէ մեկի առաջադրումը և չենք էլ առաջադրելու որևէ մեկին, որպեսզի խորհրդարանն արձակվի և երկրում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Դա նրա համար է, որ երկրում հետ գանք խաղաղության, հանդարտության, համերրաշխության և միասնության և սկսենք հերթականությամբ հաղթահարել բարոյական, քաղաքական, տնտեսական, սոցյալական, հումանիտար խնդիրները։
Այս ընտրությունները նրա համար են, որ դուրս գանք հին շրջափուլից, որտեղ բոլորը հին են՝ այդ թվում գործող իշխանությունը, և պետք է փոխենք»,-ասաց նա։
Մարուքյանը նշեց՝ ինչպես որ խոսք էին տվել, որ ընտրություններ են լինելու և որևէ ձևով չենք խանգարելու դրանց կազմակերպմանը, հիմա էլ խոստանում է՝ ընտրությունների չեն գնում, որ վերարտադրեն գործող իշխանության։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հրաժարականի մասին։ Այսպիսով, եթե ԱԺ-ն այլ թեկնածու չառաջադրի, խորհրդարանը կարձակվի և հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան։
0Comments