Հայաստանում վիրավորանքը և զրպարտությունը պետք է քրեականացնել. Թավշյա վերաբերմունքն այլևս ընդունելի չէ. Ալեն Սիմոնյան. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

ա

Խոսքի ազատությունը պետք չէ շփոթել լկտիության և վարձու զրպարտության հետ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Դիմելով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին՝ Սիմոնյանն ասաց․ «Կառավարության ներկայացուցիչը պետք է գիտակցի իրավիճակը՝ թավշյա վերաբերմունքն այլևս անընդունելի է:

Կառավարության ներկայացուցիչը փորձում է ապացուցել, որ լկտիությունը խոսքի ազատություն է, ո՛չ, այն ԶԼՄ-ն, որը զբաղվում է լկտիությամբ կամ զրպարտությամբ, հանցագործ է: Ես համարում եմ, որ այսօր ՀՀ-ում վիրավորանքն ու զրպարտությունը նույնիսկ պետք է քրեականացնել»,-նման կարծիք է հայտնել ԱԺ փոխխոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում։