Կոտայքի մարզում, այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 09։20-ի սահմաններում 26-ամյա Նորիկ Ս.-ն Երեւան-Սեւան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Արծվի թեւեր»-ի մոտ իր վարած Mercedes մակնիշի 34 RՍ 898 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 100 մետր երկարությամբ հատվածում արգելապատնեշը տապալել եւ գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում: Նախնական տեղեկություններով բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են Կոտայքի ճանշինի ծառայողները, որոնք ճանապարհից հեռացրել են երթեւեկության համար խոչընդոտ դարձած տապալված երկաթե արգելապատնեշները։
0Comments