ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը և ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նաեւ հավելել է.
«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կլոր սեղանի շուրջ է հրավիրել վարչապետին, ԱԺ խմբակցությունների ղեկավարներին եւ «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը:
Դրական արձագանք է ստացվել միայն «Լուսավոր Հայաստան» եւ «Իմ քայլը» խմբակցությունների կողմից:
0Comments