Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ 15:00-ին. VIDEO

Իրավիճակ

ա

Նարեկ Մալյանին ձերբակալելու իրավաչափության վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր՝ 15:00-ին։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Միշտ մտածում էի, որ ապօրինի կալանքի ենթարկված մարդը, երբ գլխավորի պետությունը, ամեն ինչ կանի, որ դա էլ ոչ ոքի հետ չկրկնվի։ Ցավոք, եղավ հակառակը. նա շատ ավելի ապօրինի ձևով է մարդկանց հետապնդում, քան երբևէ հետապնդվել է ինքը կամ իր ընկերները։ Դաժան օրինաչափություն է, և իրենք ավելի ստոր են լինում իրենց հետապնդումների մեջ։Պայքարելու ենք մինչև վերջ, հասնելու ենք արդարությանը մեր երկրում»,-ասել է նա՝ անդրադառնալով Մալյանի ձերբակալությանը։

«Սա Նարեկին ազատազրկելու, պերֆորմանսը ցույց չտալու համար էր։ Իշխանության համար այդ պերֆորմանսի վատն այն էր, որ Նիկոլայ և Ելենա Չաուշեսկու կա, երևի մեր «Ելենան» հուզվել էր դրանից՝ իմանալով, ինչ ապագա կարող են ունենալ իրենց դավաճանության համար»,-ասել է փաստաբանը։

Աթանեսյանը նշել է, որ այս գործով Նարեկ Մալյանը կալանավորվել չի կարող, քանի որ ՔՕ այդ հոդվածով անձը առհասարակ չի կարող կալանավորվել, վատագույնը 72 ժամ մնալն է։