Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը իմ ընկերներն են. նրանք չեն կարող ֆեյքի կառավարողներ լինել. Վանեցյան

Մանրամասներ

ա

Կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, թե ինչու ընդդիմությունը չի հասնում առաջնային նպատակին՝ իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացմանը: Լրագրողների հետ զրույցում այսօր նշել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից երեկվա ձերբակալություններին, բերման ենթարկելու փորձերին, ԱԱԾ նախկին պետն ասաց, որ դա հերթական խայտառակությունն էր:

«Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, երկուսն էլ իմ ընկերներն են, երկուսին էլ շատ լավ ճանաչում եմ:

Այն, ինչի մեջ նրանք մեղադրվում են, ինչ հրապարակվել է, այդ մարդիկ ուղղակի չեն կարող լինել տվյալ ֆեյք օգտահաշվի կառավարողները: Բացի այդ, ամեն դեպքում այդ օգտահաշիվը, ինչպես տեսանք, դեռ շատ ակտիվ գործում է: Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը այն մարդիկ են, որ երբեք չեն թաքնվում որեւէ մեկի թիկունքում ու գրառումներ անում»,- վստահեցրեց Վանեցյանը:

Այս համատեքստում Արթուր Վանեցյանն ասաց, որ ցավալի է իր համար խոսել ԱԱԾ-ի մասին, գիտի՝ ինչ մարդիկ, ինչ նվիրյալներ են աշխատում այնտեղ, սակայն ինչ-ինչ պատճառներով այսօր այդ կառույցում կա մարդկանց փոքր խումբ, որը կատարում է այս դավաճան իշխանության հրահանգները, ինչը, կարծում է, շատ արագ կվերջանա, եւ Ազգային անվտանգության ծառայությունը կզբաղվի անվտանգության խնդիրներով: