Ես այս կառավարությունից ոչ մի հույս չունեմ. Մեղրիի քաղաքապետը բացատրել է, թե ինչու չի ցանկացել հանդիպել Տիգրան Ավինյանին

Մանրամասներ

1

Սյունիքի խնդիրները ամբողջ հանրապետությունում գիտեն, այնպես չէ, որ պետք է հանդիպեն համայնքապետերի հետ, նոր իմանան` ինչ խնդիրներ կան: Մեղրիի քաղաքապետ  Մխիթար Զաքարյանը news.am-ին ասել է, որ երբ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման գրաֆիկը փոխվել է, այլևս նպատակահարմար չեն գտել մասնակցել:

«Խնդրեմ, կարող են իրենց ծրագրերը իիրականացնել, մենք էլ արդյունքները  տեսնելով մեր գնահատականը կտանք էլի»,- ասաց նա:

Սյունիքում առկա խնդիրները, ըստ Մեղրիի քաղաքապետի, այս կառավարությունն ի զորու չի լուծելու, իրենք ակնկալիքներ չունեն.

«Ես այս կառավարության գլխավորությամբ, ցավոք սրտի, ոչ մի ակնկալիք, հույս չունեմ, ուրիշ բան եթե վերականգնվենք, հզորանանք, հնարավոր են փոփոխություններ լինեն»: