Մեր խմբակցության պատգամավորները պատերազմի թեժ օրերին եղել են Ռուսաստանում, բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական Շաքե Իսայանը՝ հավելելով, որ տեղեկատվության են տիրապետում, որն այս պահին չեն հրապարակի:
«Ամսի 29-ին իմ գործընկեր Մելքումյանն իշխանության ներկայացուցիչներին փոխանցել է, որ ՌԴ մեր գործընկերներն առաջարկում են ժամեր անց լինել Հայաստանում ու քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս խաղաղապահների:
Այս իշխանություններն այդ ժամանակ, առանց հիմնավորման, մերժել են: Դուք նաև տեսակ ՌԴ նախագահի հարցազրույցը, ով խոսեց տարբերակների մասին: Տեսաք նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը: Ամեն հայտարարությամբ մեր ասածը հաստատվում է»,-ասաց նա:
«Նիկոլ Փաշինյանը չի տիրապետել իրավիճակին, կամ տիրապետել է ու սպասարկել որոշ արևմտյան ուժերի: Ես կարծում եմ, որ այո, Նիկոլ Փաշինյանը սպասարկելով որոշ ուժերի, դավաճանել է հայի շահը»,-հավելեց նա:
0Comments