Պիտբուլը կծել է ադրբեջանցի գործարարի քիթն ու պոկել մի մասը

Մանրամասներ

1

Թուրքիայի Սամսուն քաղաքում ադրբեջանցի գործարարի եւ նրա կնոջ վրա հարձակվել է պիտբուլ ցեղատեսակի շուն է հարձակվել: Շունը կծել է 35-ամյա Արիֆ Շեհրիի քիթը:

Ձեռնարկատերը եւ նրա կինը՝ Ֆարդինա Շեհրին, աշխատանքի էին գնում, երբ շունը հարձակվեց նրանց վրա: Տղամարդը նշել է, որ պիտբուլը փողոցում կայանված ավտոմեքենաներից մեկում էր՝ առանց դնչկալի եւ վազակապի:

«Ֆարդինան, տեսնելով շանը, վախեցավ եւ գնաց մի կողմ, բայց շան տերն ասաց, որ վախենալու կարիք չկա, շունը չի կծում: Կնոջս պաշտպանելու համար ես գնացի շան կողմը, բայց կենդանին հանկարծակի հարձակվեց ինձ վրա եւ կծեց քիթս: Ես ուշքի եկա, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսեցին փնտրել քթիս պոկված հատված»,- պատմում է Ա. Շեհրին: Ադրբեջանցի գործարարը հոսպիտալացվել է, նա արդեն վիրահատվել է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: