Պատերազմի ընթացքում վիրավորված Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Փաշինյանի և նրա ռեժիմի կողմից ստեղծված և քաղաքացիներից գողացված փողերով ֆինանսովորված Ֆեյքային Հայաստանի ավարտին մնացել են հաշված օրեր:
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Բոլոր նրանք, ովքեր վերջին երկուսուկես տարիների ընթացքում իշխանության հայտնի անձանց ուղիղ հրահանգով, ֆեյքային հարձակումների միջոցով վարկաբեկել, նվաստացրել, անպատվել և հետապնդել են ընդդիմախոսներին կրելու են իրենց արժանի պատիժը` իրավական և բարոյական հարթություններում: Միամիտ չլինեք` ենթադրելով, որ թաքնվելով տարբեր տեսակի նկուղներում և գաղտնիացնող տեխնիկական համակարգերի հետևում Ձեզ կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Ձեր գործունեության ամբողջ ընթացքում ձեր արարքները արձանագրված և փաստագրված են, ինչպես նաև հավաքագրված և պահպանված են տվյալներ ձեր իսկ տեղակայման վայրերից` ինտերնետի տռաֆիկի ծավալների ուսումնասիրության, սարքավորումների և այլ տեխնիկական տվյալներ: Բոլորիդ գտնելը հեշտ է լինելու:
Բացի այդ, իշխանական ֆեյքերի տարբեր խմբերում ներգրավված առանձին անհատներ համագործակցել են ֆեյքաբուծարանների հետ` ծայրահեղ կարիքից դրդված կամ մոլորության մեջ գտնվելով: Նրանցից շատերը միաժամանակ գիտակցել են պատասխանատվության անխուսափելիությունը և ստեղծված իրավիճակում մեղքը մեղմելու նպատակով արդեն իսկ տրամադրել են տվյալներ` ներգրավված մարդկանց, նրանց ղեկավարների, հրահանգավորման ձևերի և բանաձևերի հետ կապված, որոնք լիարժեք բացահայտում են ստի ու կեղծիքի կայսրությունը, որ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի և նրա կամակատարների ուղիղ հրահանգով և մասնակցությամբ և ֆինանսավորվել է հարկատուների միջոցների և իշխանամետ օլիգարխների կոռուպցիոն եկամուտների հաշվին:
Մեր հայրենակիցներից գողացվել են փողեր, որոնք ծախսվել են այլակարծության ճնշման, ժողովրդի լայն զանգվածներին վախեցնելու, մոլորեցնելու և մանիպուլացնելու վրա, ինչպես անցած երկուսուկես տարիների ընթացքում, այնպես էլ պատերազմի օրերին: Մեր հայրենակիցներից ֆեյք իրականության միջոցով գողացվել է ներկան և ապագան: Սկսած Դեմիրճյան փողոցի վրա գտնվող պանելային շենքում տեղակայված և «ռուպռ բռնողի» ու իր զուգընկերոջ՝ Նիկոլի «վարորդի» կողմից տնօրինվող ֆեյքաբուծարանից, Օրբելի փողոցում գտնվող հայտնի Հովիկի ֆեյքերի ՊՈԱԿ-ով, Արշակունյաց 2 հասցեում գտնվող շենքում, տխրահռչակ Նիկոլի սպասարկու անհայրենիք եղբայրների հոր առանձնատան առաջին հարկով, հանրությանը շատ հայտնի օլիգարխների կողմից ֆինանսավորվող և իմ քայլի բարձրաստիճան միջոցով կառավարվող, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և նրա գործակալ Տարոն Չախոյանի, ինչպես նաև մի շարք այլ ֆեյքերի ֆերմաների տեղերը (այդ թվում նախկին) և տերերը հայտնի են անուն առ անուն:
Կոչ եմ անում ձեզ, և ուշադրությունն եմ հրավիրում ձեր հարազատների և ծնողների, որ հորդորեն ձեզ այսօր մինչև ժամը 23:00-ն դադարեցնել ձեր կողմից իրականացվող ապազգային և հակապետական գործողությունը, հակառակ դեպքում պատասխանատվությունը լինելու է շատ խիստ և պատիժը անխուսափելի։
Հարգելի Հայրենակիցներ, ես որպես առաջնագծում վիրավորված տղա, ականատես եմ լինում զոհված և վիրավոր տղեքի հասցեին ուղղված սպառնալիքների, պիղծ բառերի և վիրավորանքների։ Ես պայքարելու եմ զոհված տղերքի մայրերի ազատ խոսքի և պահանջի համար։ Այսօր 22։30 շատ կարևոր փաստեր կներկայացնեմ, շատ կարևոր հիմնավորումներ և բոլորիդ կոչ եմ անում աջակցել ինձ,որ սկսենք մեր մեծ պայքարը ընդդեմ մեր փողերով մեզ կեղծ էջերով անտպատվողների»։
0Comments