Անցել է մի ողջ օր, իսկ քրգործ հարուցելու մասին չեմ լսել, ոչ էլ ձերբակալումների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ ղեկավար Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ավելի վաղ թելեգրամյան @Military_arm ալիքում հրապարակված փաստաթղթերին, ըստ որոնց՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պաշտոնատար այլ անձանց հետ ներգրավված է եղել երրորդ երկրներով դեպի Թուրքիա զենքի վաճառքի գործարքներում։
«Արթուր Դանիելյանը լայվ է անում, որտեղ մեր երկիրը վարի տվածներին տալիս է շատ ողջունելի, ժողովրդի մեջ շատ տարածված բնութագրումներ։ Անմիջապես հարուցում է քրգործ 226.2 հոդվածով (հանրությանը հայտնի է «թուրք հայհոյողների հոդված» անվանումով), 2-3 ժամ հետո հատուկջոկատայիններ են ուղարկում՝ Արթուրին ասֆալտին փռելու ու ձերբակալելու համար։
Զուգահեռաբար, համացանցում փաստաթղթեր են հայտնվում այն մասին, որ մեր ՊՆ-ն թուրքերի միջոցով սիրիացի ահաբեկիչներին է վաճառել Արցախը պաշտպանելու համար անհրաժեշտ զինամթերքը։ Անցել է մի ողջ օր, իսկ քրգործ հարուցելու մասին չեմ լսել, ոչ էլ ձերբակալումների։
Զարմանալի՞ է։ Ինձ՝ ոչ։
ՀԳ. Հող հանձնող դավաճան գլխակերը պետք է հեռանա»,- գրել է Մելիքյանը։
0Comments