Եթե չկարողանանք հեռացնել այս բռնապետիկին, ուրեմն մեզ հասնում է. Ավետիք Իշխանյան

Իշխանյանը վստահ է, որ ռեպրեսիոն համակարգն իր վերջո ամեն ինչ կհասկանա. «Հարգելի իրավապահներ, մի դարձեք գործիք վոժդիկի ձեռքին: Նա պատասխան տալու է, իսկ կատարողը նույնպես պետք է պատասխան տա»

Այսպիսի բարդ իրավիճակում ես իմ կյանքում չեմ եղել: Այս մասին ԱԱԾ-ի մոտ հայտարարեց Ավետիք Իշխանյանը:

«Դուք ինձանից սպասում եք մարդու իրավունքի մասին խոսել: Ի՞նչ մարդու իրավունք, երբ հայրենիքի իրավունքն է խախտված: Ամեն դեպքում կասեմ, որ այսօր այսպես ասած Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում գործում է գավառական 37 թիվը:

Այս շենքը ոչ թե ԱԱԾ կամ ԿԳԲ է, այլ 37 թվի նման Չեկա կամ ՆԿՎԴ է, որտեղ ձերբակալում ու կալանավորում են մարդկանց: Մենք գտնվում ենք մի բռնապետիկի ձեռքում: Եթե չկարողանանք նրան հեռացնել ու ազատել քաղաքական դասական քաղբանտարկյալներին, ուրեմն մեզ հասնում է»,-ասաց նա:

Իշխանյանը վստահ է, որ ռեպրեսիոն համակարգն իր վերջո ամեն ինչ կհասկանա. «Հարգելի իրավապահներ, մի դարձեք գործիք վոժդիկի ձեռքին: Նա պատասխան տալու է, իսկ կատարողը նույնպես պետք է պատասխան տա:

Հասկանում եմ, որ դուք հրահանգ պետք է կատարեք, բայց սա օրինական հրահանգ չէ: Եթե խոսվում է ռազմական դրության մասին, ապա կապիտուլացիայի, երկիրը հանձնելուց հետո էլ ի՞նչ ռազմական դրություն»: