Մեր թիկունքում տեղի է ունեցել դավադրություն, որը վաղուց էր պատրաստվում. Ավետիք Չալաբյան

Ժամանակը և պատմությունը կբացահայտի բոլոր դավադիրներին, թեև հիմա էլ շատ բան պարզ է

Այս գիշերվա իրադարձությունները ծանրագույն փորձություն են մեր երկրի, ժողովրդի, և մինչև արյան վերջին կաթիլը կռվող բանակի համար։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադրի Ավետիք Չալաբյանը:

Նա գրել է. «Մեր թիկունքում տեղի է ունեցել դավադրություն, որը վաղուց էր պատրաստվում, ունի խորը արմատներ, և որը հանգեցրեց նրան, որ հաղթանակին հավատող և հերոսաբար կռվող ժողովուրդն ու բանակը կանգնեցվեցին փաստի առաջ։

Ժամանակը և պատմությունը կբացահայտի բոլոր դավադիրներին, թեև հիմա էլ շատ բան պարզ է։ Մինչ այդ, խնդրում եմ իմ բոլոր ընթերցողներին պահպանել զգոնություն և զսպվածություն, չտրվել սադրանքներին, թույլ չտալ որևէ բռնություն, և առավել ևս թույլ չտալ, որ պատերազմը տեղափոխվի Երևանի փողոցները։ Մենք պետք է այս փորձությունից դուրս գանք սառը բանականությամբ և վճռական կամքով, միայն այդ դեպքում հույս կա նվազագույնի հասցնել մեր կորուստները»։