Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Լավրովի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Մանրամասներ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ:

Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարը Մոսկվա էր մեկնել նաև հոկտեմբերի 9-ին, որտեղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ Ադրբեջանի արտգործնախարարի հետ մարդասիրական հրադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել՝  զոհերի դիերը և ռազմագերիներին վերադարձնելու համար։

Զոհրաբ Մնացականյանի վաղվա այցը Մոսկվա նախապես պլանավորված էր։