Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է

ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ 

«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է, ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու հնարավորություն»,- ֆեյսբուքյան իր էջում է գրել Կոսաչովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունը լիովին իրականացրել է:

«Այժմ ամեն բան կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից։ Մոսկվայում համապատասխան նախարարների մասնկացությամբ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները շատ կարևոր են․ բարի երթ»,- եզրափակել է Կոսաչովը։ 

Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով»: