Իլոն Մասկը հրապարակել է Պուտինի՝ արջ «հեծած» լուսանկարը՝ մակագրելով՝ «Ընտրիր քո մարտիկին»

Մանրամասներ
ա

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Ուկրաինայի համար» մենամարտի կանչելու մարտահրավերի թեմայով:

Հայտնի է, որ երեկ Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ մարտահրավեր է նետում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Մարտահրավեր եմ նետում: Վլադիմիր Պուտին: Մարտարվեստում: Խաղադրույքը՝ Ուկրաինան», — գրել էր Մասկը: Այնուհետև նա ռուսերեն գրառում է արել և դիմել պաշտոնական Կրեմլին՝ հետաքրքրվելով՝ արդյոք համաձայն են այդ մենամարտին:

Դրան հաջորդել էր Ռոգոզինի պատասխանը, որը նախընտրել էր մեջբերում անել Ալեքսանդր Պուշկինի «Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթ»-ից (ռուս.՝ «Сказка о попе и о работнике его Балде»)

«Տեսնում եմ՝ ուժեղ բանակցող եք: Լավ, դուք 10 տոկոսով ավելի եկամուտ կստանաք հեռարձակման (մենամարտի) իրավունքների վաճառքից»,- գրել է ձեռնարկատերը։

Նա նաև կցել է լուսանկար՝ «Ընտրիր քո մարտիկին» մակագրությամբ՝ մի կողմից պատկերված է արջի վրա նստած Ռուսաստանի նախագահի ֆոտոմոնտաժը, մյուս կողմից՝ Մասկի լուսանկարը՝ բոցասայլով։

ա