ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, «հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սրված զինված առճակատման քննարկումը, որը լայնամասշտաբ բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերից, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի:
Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու հրատապ անհրաժեշտությունը»:
0Comments