Ռուս լրագրողը Ստեփանակերտում կոնտուզիա է ստացել

Մանրամասներ

Ռուս լրագրողների խումբը Ստեփանակերտում հայտնվել է հրետակոծության տակ, «Իզվեստիա» տեղեկատվական կենտրոնի աշխատակից Դենիս Կուլագան ստացել է թեթեւ կոնտուզիա: Այդ մասին նա ինքն է պատմել ՌԻԱ Նովոստի-ին:

«Լրագրողների խումբը ժամանել էր նկարահանելու էլեկտրակայանը, որը տուժել էր առավոտյան հրետակոծության հետեւանքով: Այդ ժամանակ սկսվել էր նոր հրետակոծություն, արկերն ընկել էին մեր հարեւանությամբ: Ամեն ինչ լավ է, սակայն այժմ գլխացավ ունեմ»,-հայտնել է ՌԻԱ Նովոստի-ի լրագրողը:

Ավելի վաղ Mash հարթակը հայտարարել էր, որ իր նկարահանող խումբը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում հրետակոծության տակ: Ինչպես ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է հարթակի գործադիր տնօրեն Մաքսիմ Իքսանովը, լրագրողները չեն տուժել: «Ոչ մեկը չի տուժել, այնտեղ մենք ունենք երկու աշխատակից՝ օպերատոր եւ թղթակից: Ամեն ինչ նորմալ է»,-պատմել է Իքսանովը:

Հինգերորդ ալիքի կայքում հաղորդվում է, որ Դենիս Կուլագան նույնպես հայտնվել է հրետակոծության տակ: «Մեր գործընկերը վնասվածքներ չի ստացել, նրա հետ ամեն ինչ լավ է»,-նշված է կայքում:

արցախ