Շիրակի մարզի Նոր Արթիկ գյուղի 23-ամյա հովիվի կյանքը թունավոր օձից փրկած նրա 2 գամփռները սատկել են օձի խայթոցից: Այս մասին պատմեց Արթիկի գյուղապետ Վարդգես Ներսիսյանը:
«Հովիվը կովերին է տարել դաշտ, շները հոտառությամբ զգացել են օձի մոտենալը, գնացել են օձի ուղղությամբ, հովիվն էլ նրանց հետեւից է գնացել: Շները հարձակել են օձի վրա կռվել են, օձը խայթել է նրանց, շներից մեկը 5 րոպե հետո է սատկել, մեկն էլ գյուղ վերադառնալուց հետո: Օձին վնասել էին, օձն էլ է սատկել: Կարեւորը հովիվին չի խայթել օձը, գյուղից 6 կմ հեռավորության վրա է դեպքը տեղի ունեցել, որ խայթեր էլ չէր կարող հասնել գյուղ»,- news.am-ին պատմեց գյուղապետը:
Նա նշեց, որ հովիվը ապրիլյան պատերազմի մասնակից է եղել, ծառայությունից հետո գյուղի գործերով` անասնապահությամբ է զբաղվում:
0Comments