Աղոթիր առանց բառերի. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան

Հիսուս

Մայիսի 31

Տեր, աղաչում եմ, լսիր մեզ

Լսիր, Ես պատասխանում եմ: Ավելի շատ ժամանակ հատկացրու աղոթքին: Աղոթքը շատ տեսակներ ունի, սակայն այն ինչ տեսակի էլ որ լինի՝ Օղակն է, որ մարդու հոգին, սիրտն ու միտքը կապում է Աստծուն:

Այնպես որ, եթե անգամ աղոթքը հավատավոր մի հայացք է, Սիրո մի նայվածք կամ բառ կամ պարզ վստահություն՝ գեղեցիկ կեցվածքի, եթե անգամ մի որևէ խնդրանք չպարունակի իր մեջ, դարձյալ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք կբերի ու կապահովի աղոթողին:

Որովհետև Հոգին, որ շաղկապված է Աստծուն ու միացած Նրան, ստանում է Նրա միջոցով ամեն բան: Հոգին էլ, մարդկային կերպարանքի մեջ լինելով, կարիք ունի այն բաների, որոնք պատկանում են իր բնակարան-մարմնին: