Մայիսի 29
Ցավ մի ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար: Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումների համար, որ ապրեց վերելքի ընթացքում: Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքնչյուր Օրվա անսպառ Օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:
Մարդը այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի: Ուղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները՝ կքում է ծանրությունից: Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները, այդժամ արդեն կոտրում է իր մեջքը: Ես խոստացել եմ օգնել ձեզ՝ այսօրվա բեռները կրելու. անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ դուք այդպես անելով, իրոք, ծաղրում եք Ինձ՝ ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:
Լավ կամ վատ՝ օրն ավարտվել է, երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում: Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների ու դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները: Իր Մտքի ու Հոգու կյանքի մեջ մարդը հենց այս է, որ անում է առհասարակ: Ուրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով՝ մաշված: Դուք այդպես չպետք է անեք:
0Comments