Մայիսի 28
Մեծ Սերը գիտի, որ ամեն մի դժվարության մեջ, ամեն փորձության ու ձախողության մեջ իր սիրելիի սոսկ ներկայությունը բավական է: Այս ձևով ստուգեք Իմ հանդեպ ունեցած ձեր Սերը:
Ինձ հետ լինելը միայն, իմանալը, որ Ես քո կողքին եմ, բերու՞մ է, արդյոք, քեզ խաղաղություն և ուրախություն: Եթե այդպես չէ, այդ դեպքում Իմ հանդեպ ունեցած քո Սերը և Իմ մասին ունեցած քո պատկերացումները թերի են:
Եթե, իրոք, այդպես է, ուրեմն ավելի շատ աղոթեք Սեր ունենալու համար:
0Comments