Եթե մենք «Հայոց լեզու» առարկայի դասավանդումը քչացնում ենք բուհերում, ապա մենք մեր լավ ու վատ մասնագետներին վերածում ենք մանկուրտների. գրականագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մասնագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադարձել է օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե համալսարաններում օրենքի նոր նախագծով հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու

«Հայոց լեզուն ու հայ գրականությունն այն առարկաներն են,որոնք կրում են ազգային հիշողություն: Եթե մենք այս առարկաների դասավանդումը քչացնում կամ էլ հանում ենք բուհերից, ապա մենք մեր լավ ու վատ մասնագետներին վերածում ենք մանկուրտների»,-այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանն՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե համալսարաններում օրենքի նոր նախագծով հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների դասավանդումը պարտադիր չի լինելու: