Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) և ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը համատեղ ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել են հարթավայրերի, գետերի և սառցադաշտերի՝ ապշեցուցիչ գույներով արբանյակային լուսանկարները, որոնք արվեստի գործեր են հիշեցնում, գրում է Daily Mail-ը:
Երկիր մոլորակն արվեստի տեսապակու միջով սկսել են դիտարկել 2000-ականների սկզբից, երբ գիտնականները սկսել են գնահատել Երկիր մոլորակի լուսանկարների գեղեցկությունը:
Նախագծի հիմնադիր Ջոն Քրիստոֆերսոնը, խոսելով ծրագրի նպատակի մասին, հայտնել է, որ նկարները, ի սկզբանե, ցանկացել են ցուցադրել որպես արվեստի գործեր:
«Այնուհետև պատրաստվում էինք բացահայտել, որ դրանք իրականում Երկիր մոլորակի լուսանկարներն են»,- հայտնել է Քրիստոֆերսոնը:
Ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս ոչ միայն լույսի ալիքների երկարությունը, որոնք տեսանելի են մարդու աչքին, այլև այն ալիքների երկարությունը, որոնք Landsat սենսորները հայտնաբերում են ինֆրակարմիր էլեկտրամագնիսական սպեկտրում, որն օգնում է ստեղծել գույների տատանումներ, ինչպես նաև ապահովում է հետազոտողների համար ավելի ամբողջական տվյալներ:
Նախագծի կազմակերպիչները հույս են հայտնել, որ այս նախագծի շնորհիվ հասարակությունը կհասկանա արբանյակային պատկերների արժեք ու կարևորությունը:
0Comments