ԱՄՆ Լուիզիանա նահանգի Նոր Օրլեան քաղաքում փլուզվել է նոր կառուցվող «Hard Rock» հյուրանոցը։ Այս մասին հայտնում է Life-ը։
Ըստ տեղի ԶԼՄ-ների՝ մահացել է մեկ մարդ, 3-ն անհայտ կորել են, ևս 18-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Մահացածն ու վիրավորները հյուրանոցի շինարարներից են։
Վթարի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարական մի քանի բրիգադ։
0Comments