Հոկտեմբերի 10
Հիսուս, միայն Քո մասին մտածելը լցնում է մեզ անհուն ջերմությամբ:
Այո՛: Այնպես սիրեք Ինձ, որ Իմ մասին մտածելն իսկ՝ սքանչացումով ու հրճվանքով լցնի ձեր սիրտը. նման այն ուրախության, որ համակում է մեզ՝ շատ սիրելի մեկի մասին մտածելով միայն:
Այդօրինակ Մտածումը սպեղանի է տրտմությունների, բժշկություն է՝ ամեն տեսակ մարմնավոր, մտավոր ու հոգևոր հիվանդությունների: Դուք այս ամենը կարող եք ունենալ՝ սոսկ Իմ մասին մտածելով և Ինձ հետ խոսելով: Եթե կան կասկածներ ու վախեր ձեր սրտում, այդ ժամանակ մտածեք Իմ մասին, զրուցեք Ինձ հետ: Եվ կտեսնեք, որ տարակույսի ու վախի փոխարեն ձեր սրտի ու էության միջով կհոսի մի այնպիսի հրճվանք, որ վեր է երկնային որևէ հաճույքից:
Այս նույնպես անկասկած է. թերահավատ մի՛ եղեք: Արիացեք. ոչ մի դեպքում մի կորցրեք ձեր արիությունը: Ոչ մի բանից մի՛ վախեցեք. ուրախ եղեք անգամ մութ ու տաղտուկ վայրում: Ահա, կրկնում եմ՝ Ուրախ եղեք:
0Comments