«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» հակասությունները սրվում են. ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի և Արսեն Թորոսյանի հակամարտությունը հին է՝ դեռ ժամանակին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր ուզում, որ Արա Մինասյանի փոխարեն «Գր. Լուսավորիչ» ԲԿ տնօրեն նշանակվի իր սանիկը` Նարեկ Զեյնալյանը, սակայն Թորոսյանը նշանակեց իր մարդուն:
Օրերս Միրզոյան-Զեյնալյան դուետը հնարավորություն ունեցավ «կոնտրուդառ» հասցնել թիմակից նախարարին` Մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնի օրինագծով: Օրենսդիրը, ի դեմս Զեյնալյանի, թույլ չտվեց, որ կենտրոնը մասնավորեցվի, և ԱԺ մեծամասնությունը հավանություն տվեց:
Իսկ Արսեն Թորոսյանը ցանկանում է, որ կենտրոնը մասնավորեցվի։ Նրա մտերիմ՝ «Մեդլայն կլինիկ» ԲԿ տնօրեն Բաբկեն Շահումյանը հեռանկարային ծրագրեր ունի այս հաստատության հետ կապված: Բայց նախարարը խոստացել է, որ առաջիկայում էլի կփորձի մասնավորեցնել կենտրոնը, իսկ եթե չստացվի, կփոխի պրոֆիլը և տնօրենին, կկրճատի բյուջեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
0Comments