Բրիտանացի գիտնականները պնդում են, որ նրբերշիկը բոլորովին չի խանգարում նիհարելու գործընթացին:
Բրիտանացի մասնագետները պնդում են, որ Գրեգսի սննդակարգը հնարավորություն է տալիս նիհարել ցանկացող մարդկանց ամեն օր նրբերշիկ ուտել, և միևնույն ժամանակ արագորեն այրել ենթամաշկային ճարպը: Բանն այն է, որ ըստ այս սննդակարգի մարդիկ պետք է օրական ընդունեն 1800 կալորիայից ոչ ավելի և ընդհանրապես հրաժարվեն ալկոհոլից ու ծխախոտից: Ընդամենը վեց շաբաթվա ընթացքում սննդաբանները խոստանում են, որ նկատելիորեն կնվազի գոտկատեղի ծավալը և կանհետանան ավելորդ կիլոգրամները:
Բացի այդ, կարտոֆիլային սննդակարգը նույնպես անսպասելի գովասանքի է արժանացել սննդաբանների կողմից: Դոկտոր Հանդ վան Թալեկենը խորհուրդ է տալիս օրական երկու կիլոգրամ կարտոֆիլ (խաշած, պյուրե կամ խորոված) ուտել և ուրիշ ոչինչ, մեկ շաբաթվա ընթացքում ցանկալի արդյունք ստանալու համար:
0Comments