ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցություն է հայտնել այն հարթակների ստեղծմանը, որոնք օգնում են կանանց համատեղել ընտանիքն ու կարիերան։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» վերահսկիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ։ Analitik.am-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
«Ի՞նչն է ավելի կարևոր՝ ընտանիքը, երեխաները, թե՞ կարիերան: Դա նույնն է ինչպես հարցնելը. Ո՞րն է ավելի կարևոր՝ սիրտը, թե գլուխը: Դուք չեք կարող ապրել առանց սրտի կամ գլխի »,-ասել է Պուտինը:
Ըստ վիճակագրության՝ Ռուսաստանում հարսանցուների տարիքը «մի փոքր աճել է» և կազմում է 20-30 տարեկան, շարունակել է նախագահը․ «Սա հասարակության մեջ փոփոխությունների ապացույցն է։ Երիատասարդների, մասնավորապես՝ կանանց շրջանում, առաջնահերթությունները փոխվում են»։
Պուտինը եկել է այն եզրակացության, որ որքան շատ ես անում, այնքան շատ ես ստանում․ «Ես կարծում եմ, որ կանայք կնայեն, կլսեն և կասեն՝ ինքդ փորձիր և սա, և սա։ Հասկանում եմ, թե որքան դժվար է դա։ Սակայն փաստ է, որ նմանատիպ հարթակներում ստեղծվել են կանանց այնպիսի ակումբներ, որոնք մտածել են այն մասին, թե ինչպես կազմակերպել աշխատանքը, ինչպես օգնել, ինչպես անել, որ ամեն ինչ ժամանակին ստացվի։ Որակը նույնպես կարևոր է։ Դա հիանալի է»,-ասել է Պուտինը։
0Comments