Եթե դուք սկսել եք գիրանալ, սակայն, միեւնույն ժամանակ, ձեր կենցաղում եւ վարքագծում ոչինչ չի փոխվել, ապա դա կարող է վկայել օրգանզիմում կատարվող փոփոխությունների մասին:
Եկեք պարզենք, թե ինչը կարող է ավելորդ քաշի կուտակման պատճառ լինել:
1. Քնի պակաս
Երեկոյան ժամերի հետ կապված քաշ հավաքելու երկու հանգամանք կա. մեկն այն է, որ դուք երեկոյան՝ քնելուց առաջ, շատ եք ուտում, մյուսը, երբ քիչ եք քնում:
2. Սթրես
Սթրեսի ժամանակ օրգանզիմը սկսում է արտադրել կորտիզոլ՝ սթրեսի հորմոն, որը նպաստում է ախորժակի բարձրացմանը:
3. Դեղամիջոցներ
Որոշ դեղամիջոցներ կարող են նպաստել քաշի ավելացմանը: Այդ իսկ պատճառով ցանկացած դեղ ընդունելուց առաջ կարեւոր է խորհրդակցել բժիշկի հետ:
4. Վահանաձեւ գեղձի հիվանդություններ
Երբ վահանաձեւ գեղձը բավարար քանակով չի արտադրում թիրոիդ հորմոն, դուք սկսում եք գերհոգնածություն, թուլություն զգալ, ինչպես նաեւ քաշ հավաքել: Առանց բավարար թիրոիդ հորմոնի ձեր նյութափոխանակությունը դանդաղում է, ինչն ավելի է նպաստում գիրանալուն:
5. Ծխելը թողնելը
Ծխելը թողնելը լավագույն բանն է, որ կարելի է անել առողջության համար, սակայն դրա արդյունքում դուք կարող եք որոշակի քաշ հավաքել:
Աղբյուրը՝ Doctors.am
0Comments