Կոնեկտիկուտ համալսարանի հետազոտողները պարզել են, որ մարդու առողջական վիճակի կարևորագույն ցուցիչը ատամների վիճակն է և ամբողջությամբ բերանի խոռոչը:
Ինչպես փոխանցում է Medicalxpress-ը, օրինակ՝ պերիոդոնտիտը կարող է ի հայտ բերել սիրտանոթային հիվանդություններ և դիաբետ: Բանն այն է, որ բերանի խոռոչից մանրէները կարող են հեշտությամբ ընկնել արյան հոսքի մեջ, իսկ այնտեղից արդեն տարածվել օրգանիզմի այլ օրգաններ:
Այդպիսի ռիսկի հատկապես ենթակա են տարեց մարդիկ: Ամերիկացի հետազոտողների տեղեկություններով՝ թոշակառուները կարիեսով տառապում են 2 անգամ ավելի հաճախ, քան երիտասարդները: Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ-ում տարեց մարդկանց 64%-ը տառապում է պերիոդոնտիտով:
Պրոֆեսոր Պատրիկ Կոլը նշել է, որ նույնիսկ ատամների մաքրումը կարող է անվտանգ չլինել, եթե մարդու բերանի խոռոչի հիգիենան վատ է: Այդ դեպքում մանրէները կարող են թափանցել արյան մեջ:
0Comments