Փարիզի նորաձևության շաբաթվա գլխավոր իրադարձություններից մեկը հանրահայտ բիթլի դստեր՝ Ստելա ՄաքՔարթնիի ցուցադրությունն էր, ով դիզայնի բնագավառում իր համար անուն է ձեռք բերել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Stella McCartney ապրանքանիշի «» մեկը դարձել է պարզությունն ու էկոլոգիականությունը։ Ստելան օվոլակտո-բուսակեր է, չի օգտագործում մորթի և կաշի հագուստի հավաքածուներ ստեղծելու համար և աշխատում է PETA-ի հետ: Բայց օգտագործում է բուրդ և մետաքս:
Գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությունը միտում էր: Ինչպես ինքը Ստելան ասել է կուլիսների հետևում, նա էկոլոգական հավաքածուներ էր պատրաստում մինչ դրա թրենդային դառնալը։
Այս տարի շատ հայտնի մարդիկ եկել էին ցուցադրությունը դիտելու համար: Իսկ շոուի աստղերից մեկը սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրն էր` Քայա Գերբերը:
Ցուցադրությանը երկա է եղել նաև Մեիսի Վիլիամսը, Կլեմենս Պոզին, Վենսան Քասելի կինը՝ Թինա Կունակին և իհարկե Ստելայի հայրը՝ Փոլ Մաքքարթնին։
0Comments