Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Այսօր Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության ընթացքում: Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ եւ Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:
0Comments