Ճապոնացի կատուն հայտնի է դարձել ամբողջ աշխարհում՝ շնորհիվ իր կրակոտ պարերի

Շատ լուսանկարներ արդեն լայն տարածում են գտել համացանցում

Ինտերնետը պատկանում է կատուներին: Սա անհերքելի ճշմարտություն է, որը հաստատվում է միլիոնավոր նկարներով, տեսանյութերով և մեմերով: Ուստի զարմանալի չէ, որ շատ ընտանի կենդանիներ հաջողությամբ դառնում են բլոգերներ, որոնց բաժանորդների թվին կնախանձի ցանկացած սովորական մարդ: Եվ չնայած այդ էջերի հետևում կանգնած են կենդանիների տերերը, հենց կատուներն են իսկական հայտնիներ դառնում համացանցում:

Նորահայտ ինտերնետ-աստղերից է Ճապոնիայից Չակո անունով կատուն: Կենդանին հազարավոր մարդկանց սիրելին է դարձել իր պարային շարժումներ հիշեցնող զվարճալի հնարքներով: Շատ լուսանկարներ արդեն լայն տարածում են գտել համացանցում և մեմեր են դարձել:

Չակոն Instagram-ի իր էջում ավելի քան 20 հազար բաժանորդ ունի, որոնք ամեն օր հետևում են «պարող» կատվի կյանքին:

Չակոն նաև Սուզուկա անունով եղբայր ունի: Կենդանիների տերը նրանց վերցրել է հատուկ սրճարանից, որն օգնում է կատուներին «տնավորվել»: