Ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային շոու-միջոցառմանը այս տարի ելույթ կունենան Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան

Համերգը աշխարհում խոշորագույններից մեկն է. այս տարի այն դիտել է ավելի քան 98 մլն մարդ

Ամերիկյան սուպերգավաթի ամենամասշտաբային շոու-միջոցառմանը այս տարի ելույթ կունենան հանրահայտ երգչուհիներ Ջենիֆեր Լոպեսը և Շակիրան, գրում է BBC-ն։

Համերգը աշխարհում խոշորագույններից մեկն է. այս տարի այն դիտել է ավելի քան 98 մլն մարդ։

Ֆուտբոլի ազգային լիգա (NFL) հայտարարության մեջ ասվում է, որ զույգը հանդես կգա փետրվարի 2-ին՝ Մայամիի Hard Rock մարզադաշտում:

Հաղորդվում է, որ սուպերգավաթի պատմության մեջ առաջին անգամ երգչուհիների շոուի կազմակերպչական հարցերով կզբաղվի Roc Nation ընկերությունը, որը հիմնադրվել է ռեփեր Jay Z-ի կողմից։

Երգչուհիները ուրախալի լուրի մասին հայտարարել են սոցիալական ցանցում։

«Չափազանց ոգևորված եմ սուպերգավաթի բեմում հանդես գալու կապակցությամբ»,-Twitter-ում գրել է Շակիրան։

Շակիրան այդ հնարավորությունն անվանել է «իսկական ամերիկյան երազանք»։

«Անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք բոլորին ցույց տալու, թե մենք՝ աղջիկներս, ինչ կարող ենք անել աշխարհի ամենամեծ բեմում»,- իր հերթին հայտնել է Լոպեսը։