Հիպերսեքսուալությամբ տառապող մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել օքսիտոցին հորմոնի հնարավոր դերը սեռական պաթոլոգիական հակման առաջացման հարցում, տեղեկացնում է Naked-Science-ը՝ հղում կատարելով Epigenetics-ին։
Տարբեր գնահատականներով՝ հիպերսեքսուալությունը կամ բարձր սեռական հակումը հատկանշական է Երկրի ողջ բնակչության 3-6 տոկոսին։ Այդ վիճակը բնութագրվում է սեւեռուն մտքերով սեքսի մասին, կոմպուլսիվ սեռական ակտերով եւ անպատասխանատու սեռական վարքով։ Թեեւ շատ հեղինակներ հիպերսեքսուալությունը կախվածություն չեն համարում, այն ներառված է Հիվանդությունների գործող միջազգային վիճակագրական դասակարգման եւ Հիվանդությունների միջազգային դասակարգում – 10-ի մեջ։
Հիպերսեքսուալության նյարդակենսաբանական ասպեկտների մասին քիչ բան է հայտնի։ Շվեդ գիտնականները հետազոտել են էպիգենետիկ մեխանիզմները, որոնք ազդում են էրոտոմանիայի ձեւավորման վրա։
Փորձերի ընթացքում ուսումնասիրվել են ԴՆԹ մեթիլավորման օրինաչափությունները հիպերսեքսուալ խանգարումներ ունեցող 60 եւ 33 առողջ մարդկանց մոտ։ Դիտարկվել են մեթիլավորման 8852 ոլորտներ՝ կապված մոտ գտնվող միկրոՌՆԹ-ների հետ։ Այս խմբում ստացված տվյալները հետո համեմատել են այն տվյալների հետ, որոնք ստացվել են 107 անկախ մարդկանցից, որոնց մոտ հետազոտվել է ԴՆԹ մեթիլավորման եւ ալկոհոլային կախվածության կապը։
Մեթիլավորումը ԴԲԹ մոդիֆիկացիան է առանց նուկլեիդային հետեւողականության։ Մեթիլավորման մեխանիզմներից մեկն ասոցացվել է միկրոՌՆԹ-ի հետ՝ փոքր չկոդավորող ռիբոնուկլեինաթթվի մոլեկուլներ։ ՄիկրոՌՆԹ-ն կարող է հաղթահարել հեմատոէնցեֆալիտային պատնեշը եւ մոդելավորել մի քանի հարյուր տարբեր գեների էքսպրեսիա։ Դրա համար այնտեղ, որտեղ հայտնաբերվել են փոփոխություններ ԴՆԹ մեթիլավորման մեջ, գիտնականները հետազոտել են գեների էքսպրեսիայի մակարդակները՝ կապված միկրոՌՆԹ-ի հետ։
Հետազոտությունն օգնել է որոշել ԴՆԹ երկու հատվածներ, որոնց մեթիլավորումը խախտվել էր հիպերսեքսուալ պացիենտների մոտ։ Այդ փոփոխությունները պայմանավորված են եղել miR-4456 միկրոՌՆԹ անբավարար էքսպրեսիայով, որն ուղղված է այն գեներին, որոնք մասնակցում են օքսիտոցին հորմոնի սինթեզի կարգավորմանը։
Ավելի վաղ հետազոտությունները ցույց էին տվել, որ օքսիտոցինը մարդկանց եւ պրիմատների մոտ կարեւոր դեր է խաղում սոցիալական վարքագծում, ագրեսիայի եւ սեռական բազմացման հարցերում։ Միեւնույն ժամանակ, ալկոհոլային ադիկցիայի ենթակա փորձարկվողների համեմատությունը ցույց է տվել, որ թե՛ էրոտոմանների, թե՛ ալկոհոլիկների մոտ խախտվում է ԴՆԹ նույն հատվածների մեթիլավորումը։ Այսպիսով, նույն մեխանիզմները կարող են ներգրավված լինել տարբեր ադիկցիաների ձեւավորմանը։
«Հիպերսեքսուալության խանգարման դեպքում miR-4456-ի եւ օքսիտոցինի դերի ուսումնասիրման համար անհրաժեշտ են հետագա հետազոտություններ,- ասում է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Յուսի Յոկինենը։- Բայց մեր արդյունքները ցույց են տալիս, որ (հիպերսեքսուալության բուժման համար) նպատակահարմար կլիներ ուսումնասիրել դեղորայքային թերապիայի եւ հոգեթերապիայի առավելությունները՝ օքսիտոցինի ակտիվությունը նվազեցնելու նպատակով»։
0Comments