Սիլվեսթեր Ստալոնեի դուստրերը՝ Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում

Լուսանկարում Սիսթինը Dolce & Gabbana-ից 2.000 դոլար արժողությամբ շապիկով է

Սիլվեսթեր Ստալոնեի դուստրերը նկարահանվել են Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավում: Ըստ Daily Mail-ի՝ 21-ամյա Սոֆիան եւ 19-ամյա Սիսթինը նկարահանվել են Բարի քաղաքում:


Ի դեպ, լուսանկարում Սիսթինը Dolce & Gabbana-ից 2.000 դոլար արժողությամբ շապիկով է:
Լուսանկարներն արվել են Բարիի փողոցներում, ֆոտոսեսիային նաեւ տեղի բնակիչներ են մասնակցել, որոնց հետ էլ կեցվածք են ընդունել Ստալոնեի դուստրերը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին նորաձեւության տունը Youtube-ի Dolce & Gabbana ալիքում հրապարակել էր The One օծանելիքի նոր գովազդային հոլովակները՝ Game of Thrones-ի («Գահերի խաղը») դերասաններ Էմիլիա Քլարքի եւ Քիթ Հարինգթոնի մասնակցությամբ: