Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ում դժգոհել է, որ ավելի քան մեկ տարի է, ինչ չի կարողանում մուտք գործել սեփական բնակարան:
Նա ցույց է տվել իր աշխատասենյակի մի քանի լուսանկարները, որտեղ տեղի են ունեցել «Սմեխոպանորամա» ծրագրի նկարահանումները, և որտեղ գտնվում է նրա կողմից վերականգնված գրքերով գրադարանը: «Բայց արդեն ավելի քան մեկ տարի է, ցավոք, ես զրկված եմ սեփական տուն մուտք գործելու, իմ իրերից օգտվելու հնարավորությունից: Եվ այս անօրինականության վերջը տեսանելի չէ: Շրջափակման մեջ են իմ անձնական իրերը, ինձ հասանելի չեն նույնիսկ իմ աշխատանքային փաստաթղթերը, տարիների տեսանյութերը, անձնական համակարգիչը և իմ ձեռագրերը»,- դժգոհել է Պետրոսյանը:
2018-ին Պետրոսյանը բաժանվել է կնոջից և գործընկերոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ամուսնացած է եղել ավելի քան 30 տարի: Այժմ նրանց բնակարանում ապրում է նախկին կինը:
0Comments