Քնի խանգարումն ու պակասը բացասական են ազդում աղիների աշխատանքի վրա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել պորտուգալացի գիտնականները:
Գիտնականները պարզել են, որ մարսողական համակարգի աշխատանքի վրա զգալի ազդեցություն ունեցող ILC3 իմունային բջիջների գործունեությունը կախված է քնի ռեժիմից: Այդ բջիջները պայքարում են վարակների դեմ և պատասխանատու են աղիքային էպիթելի ամբողջականության համար:
Գիտափորձի ընթացքում մասնագետները նկատել են, որ օրգանիզմի ամենօրյա ռիթմի խանգարումը հանգեցնում է ուժեղ բորբոքման, աղիների գործունեության խաթարմանն ու ճարպերի գերկուտակմանը:
Մասնագետները եզրակացնում են, որ քնի պակասը և օրվա ռիթմի խանգարումը կարող են հանգեցնել առողջության համար վնասակար հետևանքների, ինչպես օրինակ՝ աղիների բորբոքման:
0Comments