Աշխարհը մեզնից հիմա երկու բան է ուզում ՝ Արցախը և Ամուլսարի ոսկին

Իսկ ի՞նչ է պետք Հայաստանը ոչնչացնելու համար՝ մեկ անհավասարակշիռ ղեկավար, անգրագետ Պողոսների հավաքածու և փող, լիքը արևմտյան փող, ամերիկյան կանաչ դոլար

Աշխարհը մեզնից հիմա երկու բան է ուզում ՝ Արցախը և Ամուլսարի ոսկին: Աշխարհին հետաքրքիր չէ մեր ապագան, մեր երկիրը, մեր պետականությունը: Արևմտյան գերտերությունները մեզ նման փոքր երկրներին սովոր են օգտագործել՝ նշանակելով իրենց մարիոնետներին:
Նիկոլին բերեցին՝ ակնկալելով, որ Արցախն ու Ամուլսարը կտա: Նիկոլը, լինելով հախուռն ու անբռնազբոս անձնավորություն, մեղմ ասած, բոլորին քցեց ու խաբեց, խառնեց բոլորի խաղաքարերը: Հիմա Արևմուտքը նոր մարիոնետ է փնտրում, որը 100 տոկոսով կկատարի իր հրահանգները:
Կարծում եմ, որ մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն, որ գոնե նավթ չունենք, թե չէ մեզ Սիրիայի նման կոչնչացնեին:


Իսկ ի՞նչ է պետք Հայաստանը ոչնչացնելու համար՝ մեկ անհավասարակշիռ ղեկավար, անգրագետ Պողոսների հավաքածու և փող, լիքը արևմտյան փող, ամերիկյան կանաչ դոլար:
Մեր անվտանգությա՞ն համար ինչ է պետք՝ լավ լինել Ռուսաստանի հետ: Լավ ե՞նք լինում Ռուսաստանի հետ՝ կալանքի տակ պահելով Քոչարյանին:


Չէ, գիտեք ինչ կա, եթե դուք պատրաստ եք ու կարող եք առանց ռուսի ապրել, ուրեմն Հայաստան բերեք ռուսաստանաբնակ 3 միլիոն հայերին, տվեք նրանց այստեղ աշխատանք ու ապրուստ, ռուսի սահմանապահին էլ ուղարկեք տուն ու Թուրքիայի ողջ սահմանի երկայնքով շարեք <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակության անդամներին՝ ավտոմատները նախապես տալով իրենց ձեռքը: Ու այդքանից հետո միայն հրաժարվեք ռուսի հետ դաշնակցային հարաբերություններից:
Մենք մտել ենք փակուղի՝ մերսի քեզ, Փաշինյան Նիկոլ:


Նարե Գրիգորյանի գրառումը