Այսօր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում զերծ է մնացել Սահմանադրական դատարանի հետ կապված մեկնաբանություն տալ.
«Մեր առաջիկա նիստի ընթացքում որոշելու ենք մեր հաջորդ քայլերն այս հարցով: Այո՛, մենք ունենք մեր քայլերի համար մշակած մի քանի տարբերակ և կորոշենք ինչ անել: Մենք բոլորս լսեցինք Արարատ Միրզոյանի հայտարարությունը, և նիստից հետո մենք անպայման կտեղեկացնենք»:
Լիլիթ Մակունցը, պատասխանելով SHANTNEWS.am-ի լրագրողի հարցին, թե խորհրդարանը ինչ ճանապարհով է մտադիր լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ասաց, որ հարցը լուծվելու է բացառապես իրավական ճանապարհով:
«Ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի չէ, և հարցը պետք է լուծել միայն իրավական ճանապարհով»:
Անդրադառնալով Ամուլսարի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաք-առաջարկին, Մակունցը նշեց, որ իրենց խմբակցությունը անպայման կպատասխանի այդ առաջարկին:
0Comments