Ամուսինները լավ է են զգում միմյանց հույզերը, երբ դրանք դրական են: Այս եզրակացությանն է եկել ընտանեկան հոգեբան Քրիստինա Դ. Քուռնոսը. նրա ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Family Process գիտական հանդեսը։ Գիտնականի պնդմամբ, դրական հույզերը լավ են ազդում մարդկանց փոխհարաբերությունների վրա:
Բացասական հույզերը, նույնիսկ եթե դրանք ընդհանրապես կապված չեն անձնական հարաբերությունների հետ, բացասաբար են ազդում զույգի փոխըմբռնման վրա: Այս եզրակացությունն ընդհանուր առմամբ կիրառելի է բոլոր մարդկանց հարաբերությունների համար:
Բայց, ինչպես նկատում է հետազոտողը, ամուսինը կարեւորագույն սոցիալական պարտնյոր է մարդու համար, ուստի նրա հետ փոխըմբռնումը չափազանց կարեւոր է: Հոգեբանն ընդգծում է, որ բացասական հույզերը ոչ միայն բարդացնում են ամուսինների փոխհարաբերությունները, այլեւ դժվար են ընկալվում:
Լավ տրամադրությունը ճիշտ է ընկալվում մյուս ամուսնու կողմից, որովհետեւ փոխանցվում է նրան, մինչդեռ հասկանալ, որ պարտնյորը տխրություն կամ վիշտ է ապրում, այնքան էլ դյուրին չի լինում: Բացասական հույզերը պարտնյորը սովորաբար կռահում է, բայց անմիջապես չի զգում: Հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի քիչ զայրանալ եւ ավելի ուշադիր լինել միմյանց նկատմամբ: Եթե ամուսինն զգում է, որ իր «կեսը» ինչ-որ բանից նեղված է, ապա արժե հետաքրքրվել, թե ինչ է պատահել եւ առաջարկել իր օգնությունը:
0Comments