Պատմության դասերը լավ յուրացնելու դեպքում՝ մենք, որպես հայ տեսակ, անպարտելի ենք

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Էդուարդ Շարմազանովն իր էջում գրում է.

«Պատմությունն է, որ ինձ հայ է արել և պատմությունն է,որ պահում է ինձ հայ, կապում է ազգայնորեն ուրիշ հայ մարդկանց հետ՝ ժամանակի ու տարածության մեջ։
Հովհաննես Քաջազնունի

Հ.Գ.Մի շնչով վերընթերցեցի 1918-1920 թվականների Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» դասական աշխատությունը։

Ստացա շատ հարցերի պատասխաններ։

Պատմության դասերը լավ յուրացնելու դեպքում՝ մենք, որպես հայ տեսակ, անպարտելի ենք։

Ճանաչե'նք մեզ և մեր պատմությունը»։