«Ախպերություն». Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի անձանց մեղադրանք է առաջադրվել. «Ժամանակ»

«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ, եղադրանք է առաջադրվել նաեւ ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերերին

«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն եւ Գեւորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են:

Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են եւ ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում