Հանդարտ Զորություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ապագայի համար վախ մի ունեցիր, հանգիստ ու անշարժ եղիր. այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ

Հիսուս

Սեպտեմբերի 13

Հանգստություն գտիր Ինձ մոտ:  Երբ հոգնած մարմնի բնությունը ապստամբում է, այդ իր կանչն է հանգստի: Հանգիստ եղիր, մինչև Իմ կենսական Զորությունը ներհոսի ու համակի քո ողջ էությունը:

Ապագայի համար վախ մի ունեցիր: Հանգիստ ու անշարժ եղիր. այդ հանգստության ու անշարժության ժամանակ անհրաժեշտ զորությունը կգա ու կմնա քեզ մոտ:

Աշխարհը իր զորությունը տեսնում է անդադար գործունեության մեջ. իսկ Իմ Թագավորության մեջ այս է չափանիշը՝ զորությունը հանդարտության մեջ է կայանում: «Հանդարտության ու վստահության մեջ պիտի լինի քո զորությունը»: Ի՜նչ խոստում. ի՜նչ  փառավոր իրագործում: Խաղաղության Զորություն և Զորության Խաղաղություն:

Հանգստություն գտիր Ինձ մոտ: Ինձնից վերցրու Զորությունդ: